«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով Երևանում, 2013-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 20931, որը նախորդ տարվա նույն ժամանկահատվածի նկատմամաբ նվազել է 16,3 տոկոսով (24341 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 3,4 տոկոսով (21706 մարդ):
Փակ շուկային առնչվող հարցերից ու ընդհանրապես լրատվամիջոցների ներկայացուցիչներից մշտապես ճողոպրող, պատեհ-անպատեհ կնոջն օգնության կանչող, ԱՄՆ ոտք դնել չկարողացող Սամվել Ալեքսանյանն իր համար նոր հորիզոններ է բացում: Գործընկերներ, զգուշացեք, լրատվական դաշտ է ներխուժում մոնոպոլիան՝ Ալեքսանյան Սամվելը «տոպկող» կայք է բացում, բայց նաև խառնում է, թե իրականում ինչի համար են ԶԼՄ-ները:
Լուսանկարում Լոռու մարզի Տաշիր քաղաքի ամենահին շինություններից մեկն է, որն իր վրա կրում է ժամանակի կնիքը և որտեղ մանկապարտեզ է տեղակայված: Քաղաքաշինական մասնագիտական փորձաքննությունից հետո մանկապարտեզի այս շենքը համարվել է շահագործման համար ոչ պիտանի և վթարային: Ինչն էլ և առիթ է հանդիսացել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ:
Չնայած վերջին շաբաթում Հայաստանում տիրող սոցիալական լարվածությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լավատեսորեն է տրամադրված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում։ Արդյոք առկա սոցիալական դժգոհությունը լուրջ խնդիրներ չի՞ առաջացնում կառավարության համար` փորձեցինք ճշտել նախարարից։
Առնվազն միամտություն է կարծել, թե միասեռականների խնդիրը հանգում է ով ում հետ անկողին մտնելու իրավունքին։ Ֆրանսիացիների մեծամասնությունը, օրինակ, դեմ չէ նրանց ամուսնությանը, բայց դեմ է դրա օրինականացմանն ու առավել ևս որդեգրման իրավունքին։ Սակայն հերթական անգամ «քաղաքակիրթ» Եվրոպայի սրտում` հայերիս համար երանելի Ֆրանսիայում, ամեն ինչ վճռվեց միասեռականների օգտին, և փաստացի երկրի փոքրամասնությունը թքեց մեծամասնության դեմքին։ Աշխարհամասը սրընթաց հրաժարվում է դարավոր ավանդական արժեքներից ու առաջին հերթին` քրիստոնեական։
Էսքան էլ համառ ու միամիտ ժողովուրդ կլինի՞, որ մենք ենք: Վերջին լումաներով, պարտքերով, վարկերով փող ենք ճարում, կարկտահար լինում, մեր երեխեքին կրթության տալիս, որ գուցե մի բանի հասնենք, ու չի ստացվում: Է, հետո՞:
Հայաստանի լրատվական դաշտում, ցավոք, որոշ լրագրողներ, առանց կարմրելու, լրագրությունը հոգեբանական առումով խառնում են աշխարհի «հնագույն» մասնագիտության հետ։ Ասվածի վառ օրինակներից մեկը վերջերս 27-ամյա օդաչու Դավիթ Հայրապետյանի` վաստակաշատ օդաչու, ՀՀ նախագահի օդանավի հրամանատար Գրիգորի Հայրապետյանի որդու մահվան շուրջ պտտվող սուտ լուրերն էին։
Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր...